Skip to main content

Աստվածաբանություն Բովանդակություն Պատմություն | Հին Հունաստան | Վաղ քրիստոնեություն | Տիեզերական ժողովների դարաշրջան | Աստվածաբանական կրթություն | Քրիստոնեական աստվածաբանություն | Իսլամական աստվածաբանություն | Ծանոթագրություններ | Արտաքին հղումներ | Նավարկման ցանկ«МЭСБЕ/Богословие»«ТЕОЛОГИЯ»«БОГОСЛОВИЕ: Ուղղափառական հանրագիտարան»Գիտական աաստավածաբանական պորտալՏուլայի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետՌուսաստանյան ուղղափառ ինստիտուտի աստվածաբանության ֆակուլտետԲելառուսի պետական համալսարանի Աստվածաբանության ինստիտուտՍուրբ Տիխոնի ուղղափառ հումանիտար համալսարանՄոսկովյան Հոգևոր ակադեմիային կից ուղղափառ աստվածաբանական դասընթացներԱստվածաբանությունԲրիտանիկաՇվեցարիայի պատմական բառարանXX52617211951726r4059758-1sh200100898400571020

ԱստվածաբանությունԿրոնՓիլիսոփայություն


պատճենումհուն․հուն․հուն․կրոնականԱստծոկրոնաբանությունիցկրոնի փիլիսոփայությունիցհուն․լատ.գիտականՊիեռ Աբելարիանգլ.Փարիզի համալսարանումֆակուլտետիՀունականՕրփեոսՀեսիոդոսՀոմերոսՖերեկիդոսՍիրոսացինհին հուն․ԷպիմենիդոսԿրետեացինհին հուն․Արիստոտելիհին հուն․աստղագիտությանմիջնադարյանքրիստոնյաների«Սվյատոսլավի ժողովածուն»ՍտոիկներըՄարկոս Տերենտիոս ՎառոնԱվրելիոս Օգոստինիոսի«Աստծո քաղաքի մասին»Սուրբ Երրորդությանհուն․Կղեմես ԱլեքսանդրացուՈրոգինեսիԳրիգորիՍիմեոնԵրկրորդ ՀայտնությունՀիսուս ՔրիստոսինԳրիգորիոս ՊալամըՆոր ԿտակարանիԵկեղեցուԻգնատի ԱնտոնացինԿլիմենտ ՀռոմեացինՊոլիկարպ ՍմիրնսկինԿոդրատ Աթենացին«Խոսք Իմաստուն գողի մասին»Արիստիդես Աթենացին«Քրիստոնյաները մինչ Քրիստոսը»Հուստին ՓիլիսոփանԱֆինագոռ Աթենացին313Միլանի հրովարտակովԿլիմենտ ԱլեկսանդրացինմարգարեությունըՓիլիսոփաներըմարգարեներըՄովսեսի ՕրենքներիցԱմֆրոսիայիԱվգուստին Օրհնվածի410Հռոմիտիեզերական ժողովներիՍոկրատեսըՊլատոնըԱրիստոտելըՀուդայականությունիցՆիկեանԱմբրոզիՀռոմի ՊապըՅոհան Դամասկոսը









(function()var node=document.getElementById("mw-dismissablenotice-anonplace");if(node)node.outerHTML="u003Cdiv class="mw-dismissable-notice"u003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-close"u003E[u003Ca tabindex="0" role="button"u003Eփակելu003C/au003E]u003C/divu003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-body"u003Eu003Cdiv id="localNotice" lang="hy" dir="ltr"u003Eu003Cp class="mw-empty-elt"u003Eu003C/pu003Enu003C/divu003Eu003C/divu003Eu003C/divu003E";());



Աստվածաբանություն


Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigation
Jump to search





Թովմա Աքվինացի, միջնադարյան մեծագույն քրիստոնյա աստվածաբան, նկարիչ` Կառլո Կրիվելի


Աստվածաբանություն կամ Թեոլոգիա (պատճենում հուն․՝ θεολογία, հուն․՝ θεός — Աստված և հուն․՝ λόγος — բառ, ուսմունք, գիտություն), որևէ կրոնական ուսմունքի, կրոնական դոգմաների համակարգված ներկայացում ու լուսաբանում[1]: Իրենից ներկայացնում է համակարգված տեսությունների շրջանակ, որը ուսումնասիրում է Աստծո գոյության հիմնավորումը և պաշտպանումը, նրա գործունեությունը երկրի վրա, այդ ազդեցության հիմքի վրա առաջացած բարոյական նորմերը, պաշտանմունքի ձևերը[2][3][4]:


Աստվածաբանությունը պետք է տարբերել և առանձնացնել կրոնաբանությունից և կրոնի փիլիսոփայությունից[5]:




Բովանդակություն





  • 1 Պատմություն


  • 2 Հին Հունաստան


  • 3 Վաղ քրիստոնեություն


  • 4 Տիեզերական ժողովների դարաշրջան


  • 5 Աստվածաբանական կրթություն


  • 6 Քրիստոնեական աստվածաբանություն


  • 7 Իսլամական աստվածաբանություն


  • 8 Ծանոթագրություններ


  • 9 Արտաքին հղումներ




Պատմություն |


Աստվածաբանություն բառը (թեոլոգիա, հուն․՝ θεολογία, լատ.՝ theologia) տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր իմաստներ: «Թեոլոգիա» բառը Աստծո մասին ուսմունքի գիտական իմաստով կիրառության մեջ է մտել 13-րդ դարի առաջի կեսին, Պիեռ Աբելարի «Քրիստոնեական Աստվածաբանություն» (անգլ.՝ Theologia christiana) գրքից հետո և Փարիզի համալսարանում աստվածաբանության ֆակուլտետի բացումից հետո[6]:



Հին Հունաստան |


Հունական թեոլոգիա (θεολογία) բառը նախկինում նշանակել է «Ուսմունք Աստծո մասին»[7]: Բառն առաջացել է մեկ այլ հունական բառից՝ θεολόγοι, որով անվանում էին այն գրողներին, բանաստեղծներին, ովքեր լեգենդներ էին գրում աստծո մասին՝ Օրփեոս, Հեսիոդոս, Հոմերոս: Ավելի ուշ Աստվածաբաններ են անվանել նրանց, ովքեր գրում էին հնագույն առասպելներ, օրինակ՝ Ֆերեկիդոս Սիրոսացին (հին հուն․՝ Φερεκύδης) և Էպիմենիդոս Կրետեացին (հին հուն․՝ Ἐπιμενίδης):


Արիստոտելի պատկերացմամբ աստվածաբանությունը փիլիսոփայության մաս է (ի թիվս մաթեմատիկայի ու ֆիզիկայի), «ուսմունք է աստվածայինի մասին» (հին հուն․՝ φίλοσοφία θεολογική)[6]: Արիստոտելի թեոլոգիական ուսմունքով հիմնավորվում էր աստղագիտության անհրաժեշտությունը[8]: Հետագայում, միջնադարյան քրիստոնյաների համար արգելված աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունն արտահայտվում էր նրանով, որ նույնիսկ «Սվյատոսլավի ժողովածուն» (Изборник Святослава) պարունակում էր աստղագիտության մասին տեղեկություններ: Ստոիկները փիլիսոփայական աստվածաբանությունը մեկնաբանում էին, որպես աշխարհի կառուցվածքի աստվածային բացահայտման մասին ուսումնասիրություն[6]: Այսպես Մարկոս Տերենտիոս Վառոն տարբերակում էր.


  • առասպելական աստվածաբանություն (բանաստեղծների համար)

  • ֆիզիկական աստվածաբանություն (փիլիսոփաների համար)

  • քաղաքացիական աստվածաբանություն (ժողովրդական իմաստնություն)[8]:


Վաղ քրիստոնեություն |


Վառոնի աստվածաբանության մեկնաբանումը բազմիցս քննադատվել է Ավրելիոս Օգոստինիոսի կողմից («Աստծո քաղաքի մասին», գիրք. 18), որը ճշմարիտ աստվածաբանության տակ հասկանում էր «աստծո մասին բացատրության տեսություն», «աստծո մասին ուսմունք կամ ելույթ», ի տարբերություն աստվածների մասին հեթանոսական («առասպելական») ուսմունքի[6]: Բայց մինչև Միջին դարեր քրիստոնեական գրողները այս՝ θεολογία (աստվածաբանություն), տերմինի տակ հասկանում էին տրիադալոգիա`ուսմունք Սուրբ Երրորդության մասին: Առաջին անգամ այդ տերմինը օգտագործել է Աֆինագոռոս Աթենացին  (հուն․՝ Αθηναγόρας ο Αθηναίος) , իսկ Կղեմես Ալեքսանդրացու և Որոգինեսի աշխատանքների շնորհիվ ամրապնդվեց այդ տերմինը: Համարվում է, որ տերմինը լայն կիրառություն է սկսել ունենալ 4-րդ դարում: Հենց այդ իմաստն էր արմատավորված և կապված Գրիգորի և Սիմեոն Աստվածաբանների՝ տրիադոլոգիայում ունեցած ներդրման հետ: Ժամանակակից աստվածաբանության մնացած բաժինները (աշխարհի ստեղծման մասին, Աստծո խոսքի մարմնավորում, փրկություն, Երկրորդ Հայտնություն և այլն), վերաբերվել են Աստծո արարչական գործունեությանը կամ Աստվածային տնտեսությանը, այսինքն Աստծո ստեղծարար գործունեությանը, աշխարհի իմաստավորմանը և փրկությանը:


Օրիգենն առաջին աստվածաբան համարում է Հիսուս Քրիստոսին, ով հայտարարել էր, որ ինքն Աստծո որդին է և, դրանով իսկ, սկիզբ էր դրել Սուրբ Երրորդությանը: Հիսուս Քրիստոսին առաջին աստվածաբան անվանել է նաև, բայց արդեն ժամանակակից ըմբռնմամբ, լուսավորիչ Գրիգորիոս Պալամը: Հիսուս Քրիստոսից հետո առաջին աստվածաբան էր կոչում նաև այն խոհեմ հանցագործին, ով հետևյալ արտահայտությունն է արել. «Հիշիր ինձ Տեր, երբ կիջնես քո թագավորություն»[9]:


Քրիստոնյաները կարծում են, որ Նոր Կտակարանի կազմումը, առաքելական ուղերձները համարվում են վաղ շրջանի Եկեղեցու աստվածաբանությունը, որը իմաստավորվում էր Հայտնությամբ: Վաղ շրջանի աստվածաբանության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում, այսպես կոչված, առաքյալ տղամարդիկ (Իգնատի Անտոնացին, Կլիմենտ Հռոմեացին, Պոլիկարպ Սմիրնսկին) և աշխարհիկ իշանությունների և մտավորականների շրջանում քրիստոնեական կրոնի հիմանավորման ջատագովները: Ջատագովների շարքում կային այնպիսի գրողներ, ինչպիսիք է Կոդրատ Աթենացին, «Խոսք Իմաստուն գողի մասին»-ի հեղինակ Արիստիդես Աթենացին, «Քրիստոնյաները մինչ Քրիստոսը» հայեցակարգի հեղինակ Հուստին Փիլիսոփան, Աֆինագոռ Աթենացին, Տերտուլան, ինչպես նաև Օրիգեն և ուրիշներ: Ջատագովների շարժումը համընկնում է 2-3-րդ դարաշրջանի հետ, երբ 313 թվականին, Միլանի հրովարտակով, քրիստոնյաներին կրոնական ազատություն տրվեց: Կլիմենտ Ալեկսանդրացին պարզաբանում է, որ փիլիսոփայությունը հեթանոսների համար, Քրիստոսի մասին ուսմունքի սնուցիչ էր, այն տալիս էր նույնը, ինչ Աստծո Օրենքը՝ հուդայականների: Հուդայականներին, պատշաճ ժամանակին, տրվեց Օրենքը և մարգարեությունը , իսկ հույններին`փիլիսոփայությունը, որը պետք է նախապատրաստեր` լսելու Ավետարանը: Փիլիսոփաները իրենց ժողովրդի համար նույնն էին, ինչ մարգարեները հրեաների համար: Կլիմենտ Ալեքսանդրացին կարծում էր, որ մեծ փիլիսոփաները իրենց գաղափարները փոխառել, վերցրել էին Մովսեսի Օրենքներից: Ըստ այդմ էլ յուրաքանչյուր փիլիսոփայական համակարգ պարունակում է ճշմարտության մի մասը միայն, իսկ աստվածաբանությունը՝ ողջ ճշմարտությունը: Նրա կարծիքով աստվածաբանությունը դա հունարեն σοφία- իմաստություն, փորձառություն է ինչին ծառայում է փիլիսոփայությունը[10] և հանդիսանում է նախապատրաստում նրանց համար, ովքեր փնտրում են հավատ փաստերի միջոցով: Աստվածաբանի իդեալը («ճշմարտության հետևորդ» քանի որ Կլիմենտը ասվածաբանություն համարում էր միայն տրիագոլոգիան) հանդիսանում է, Կլիմենտ Ալեքսանդրացու կարծիքով, նա, «ով զբաղեցնելով իր ուղեղը ողջ գիտություններով՝ հոգևոր և աշխարհիկ, ոգեշնչում և պսակում է խորը հեգևոր հավատքի զգացումով, հասնելով մինչև պարզություն, ակնհայտություն, համապատասխան կենսակերպի, աշխարհայացքի ձևավորման», միախառնելով ակտիվ մասնակցությունը եկեղեցական գործունեությանը[11]: Բայց սովորական հավատացյալների համար Փրկչի ուսմունքը յուրացնելը բավարար կլինի, կարիք չկա հավելյալ ուսումնասիրել փիլիսոփայություն[12]:


Ջատագովական գործերին են վերաբերվում նաև Կլիմետի զարգացնող գաղափարները «երկրային եկեղեցի» և «երկնային եկեղեցի», «երկրային քաղաք» և «երկնային քաղաք» հասկացությունների վերաբերյալ, Ամֆրոսիայի աշակերտ Ավգուստին Օրհնվածի հայտնի աշխատություն՝ «Աստվածների քաղաքի մասին», որը գրվել է 410 թվականին, բարբարոսների կողմից Հռոմի գրավումից հետո, արդեն տիեզերական ժողովների դարաշրջանում:Եվ ընդհանրապես, Եկեղեցու հայրերը վերաիմաստավորում էին անտիկ շրջանի ուսմունքները, փորձում էին արտահայտել քրիստոնեական հավատի լեզվով, որը հասկանալի կլիներ համապատասխան դարաշրջանի մարդկանց գիտակցությանը և օգտվում էին փիլիսոփայական ու հռետորական մեթոդներից: Վաղ շրջանի քրիստոնեական վանքերում, սրբերի հետ մեկտեղ, ներկայացվում էին Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, որպես ճշմարտության տարածողներ[13][14]: Եթե Ավգուստին Օրհնվածը իր «Աստծո քաղաքի մասին» ստեղծագործության մեջ ցույց է տալիս քրիստոնեական փիլիսոփայության ու սոկրատեսյան իմաստնության կապը միայն հավերժական ճշմարտության ձգտման մեջ , ապա հունական ճյուղի ներկայացուցիչները հաճախ են զուգահեռներ տարել Սոկրատեցի և Քրիստոսի միջև:



Տիեզերական ժողովների դարաշրջան |


Երբ ավարտվեց քրիստոնյաների հետապնդման դարաշրջանը, ի հայտ եկան ներքին խնդիրները`հերետիկոսության զարգացում, առավել հաճախ արիանիզմ, գնոստիցիզմ, վանականություն: Գոյություն ունեցող հերետիկոսությանը և նմանատիպ նորերի առաջացմանը հակազդելու համար անհրաժեշտ էր ձևավորել եկեղեցական ուսուցում:Աստվածաբանական իմաստնության հաջորդ դարաշրջանը դարձավ Տիեզերական ժողովների դարաշրջանը: Առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, այն , մասնակիորեն, ընդունել է որոշում, որ , քանի որ քրիստոնեական հավատը դա հավատ է դեպի Սուրբ Երրորդություն, ուրեմն այն տարբերվում է Հուդայականությունից, քրիստոնեական հանգստյան օրը տեղափոխվում է շաբաթ օրվանից կիրակի ՝ կայսրությունում ընդունված Արևի Օրը, իսկ քրիստոնյաները չպետք է աղոթեն ժողովարաններում և միևնույն հուդաքրիստոնեական համայնքում, ինչպես դա արվում էր հալածանքների ժամանակ:Քննադատվեց մոնտանիզմ և Արիան, որը հատուկ էր հուդայականների, ըստ որի, Աստվածային գոյոււթյունը , մինչ Հիսուսի Հարությունը , ամբողջությամբ փակված է Հոր մարմնում: Եկեղեցու ներսում առաջացած խառնաշփոթը՝ կաթոլիկների Նիկեան խորհրդանիշի հանդեպ հավատը, ուղղափառների հետևորդների հոտը, հեթանոսների, հրեաների միջև շարունակվեց նույնիսկ Խորհրդի անցկացումից հետո և Եկեղեցուն անհանգստացրեց ողջ IV դար:


IV դարի հայտնի աստվածաբաններ դարձան Աֆանաս Մեծը, ավետարանական ուսուցիչներ, լուսավորիչներ Վասիլի Մեծը, Գրիգորի Աստվածաբանը:Այդ ժամանակ Վասիլի Մեծի հետ անձնական նամակագրության ժամանակ, ով խորապես ուսումնասիրում էր Եկեղեցու Արեւելյան հայրերի ստեղծագործությունների բնօրինակները, յուրացնելով և շարունակելով նրանց գաղափարները, այդ ձևով ստեղծելով կամուրջ լատինական աստվածաբանության հետ, որը հասել է բոլոր լեզվական կրոնների տարանջատմանը: Ամվրոսիայի կարծիքով, հենց Հին Կտակարանի պատրիարքներն են եղել առաջին քրիստոնյաները, մինչև Մովսեսական օրենքի ընդունումը, իսկ աստվածաշնչյան Կտակարանի մարդիկ հիմնված էին հեթանոսական մտքի լավագույն աղբյուրների վրա: Այդ իսկ պատճառով, Ամբերսը իր հետևորդներին կոչ արեց ուսումնասիրել հին աշխարհի լավագույն մտածողների՝ ասելով, որ այդ տարբերակով քրիստոնյաները ոչ թե վերցնում են ուրիշներից, այլ վերցնում են այն ինչն իրենց է պատկանում օրենքով (այնինքն Սուրբ Գրքին): Ամբրոզին և կաթոլիկ եկեղեցու այլ մտածողներ, գործիչներ պետք է հաշվի առնեն, որ իրենց ջանքերի շնորհիվ պահպանվել է անտիկ աշխարհի անգին ժառանգության մեծ մասը և ոչ բոլորն են ոչնչացվել խելագար ֆանատիկների կողմից, հատկապես Արիաների կողմից: Այնուհետև , մոնոֆիզիտական և մոնոֆելիտական ժամանակաշրջանում ամենահայտնի աստվածաբաններ են դառնում Լևը, Հռոմի Պապը, Մակսիմ Իսպավիդնիկը և այլն:


Յոհան Դամասկոսը դարձավ նախորդ աստվածաբանների գաղափարները համակարգող(VIII դար) և որտեղ առկա են՝ «Փիլիսոփայական գլուխներ», «Հարյուրավոր հերետիկոսների մասին հակիրճ», «Ուղղափառ հավատի ճշգրիտ ցուցադրություն»:



Աստվածաբանական կրթություն |



Քրիստոնեական աստվածաբանություն |



Իսլամական աստվածաբանություն |



Ծանոթագրություններ |




  1. БОГОСЛОВИЕ // Большой толковый словарь русского языка. — 1-е изд-е: СПб.: Норинт. С. А. Кузнецов. 1998. 


  2. * Аверинцев С. С. Теология(недоступная ссылка с 14-06-2016 [360 дней])//Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978 Аверинцев С. С. Теология // Философская энциклопедия. В 5 т. — М.: Советская энциклопедия. Под редакцией Ф. В. Константинова. 1960—1970. Аверинцев С. С. Теология // Философский энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Гл. редакция: Л. Ф. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов. 1983. Аверинцев С. С. Теология // Новая философская энциклопедия: в 4 т. / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин. — М.: Мысль, 2000—2001. — ISBN 5-244-00961-3. 


  3. Можейко М. А. Теология(недоступная ссылка с 10-11-2013 [1307 дней])//Новейший философский словарь: 3-е изд., исправл. — Минск: Книжный Дом. 2003. — 1280 с. — (Мир энциклопедий). 


  4. «МЭСБЕ/Богословие» 


  5. Головушкин Д.А., Гончаров С.А., Григоренко А.Ю., Кудряшов В.М., Левит И.В. Ленков П.Д. Религиоведение. Учебное пособие для студентов педагогических вузов. — Издательский дом "Питер", 2008-03-04. — С. 14. — 507 с. — ISBN 9785911808662. 


  6. 6,06,16,26,3 «ТЕОЛОГИЯ» 


  7. «БОГОСЛОВИЕ: Ուղղափառական հանրագիտարան» 


  8. 8,08,1 Буланин Д. М. Источники античных реминисценций в сочинениях Максима Грека. Труды отдела древнерусской литературы. Т. 33. Древнерусские литературные памятники. Под ред. Д. С. Лихачёва Л., Наука, 1979 


  9. Давыденков О. В., прот. Догматическое богословие. Курс Лекций. — М.: ПСТБИ, 1997 


  10. «До прихода Господа философия была необходима грекам для праведности. А сейчас она ведет к набожности и является подготовкой для тех, кто ищет веру через доказательства … Ибо Бог есть причина всякого добра: в некоторых случаях прямая, в виде Ветхого и Нового Заветов, в других косвенная, в виде философии. А возможно, что философия была передана грекам напрямую, пока Господь не призвал их. Ибо она была наставником греков, готовя их умы к приходу Христа, как Закон (Ветхого Завета) готовил евреев. Итак, философия вымостила дорогу тем, кто стремится к совершенству во Христе (Строматы, 1:5)» // Т. Лейн, Христианские мыслители. СПб, Мирт, 1997, с.25. 


  11. Лященко Т. Св. Кирилл Александрийский. Его жизнь и деятельность. Киев, 1913, с.19. 


  12. Климент Александрийский. Строматы, I, 20 


  13. Иларион (Алфеев). Таинство веры. Введение в православное догматическое богословие. М.-Клин: Изд-во Братства Святителя Тихона, 1996. 


  14. Игумен Иларион (Алфеев). «Таинство веры». Введение в Православное Богословие. Проверено и исправлено Епископом Александром (Милеант) Париж, 2000 



Արտաքին հղումներ |


  • Գիտական աաստավածաբանական պորտալ

  • Տուլայի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ

  • Ռուսաստանյան ուղղափառ ինստիտուտի աստվածաբանության ֆակուլտետ

  • Բելառուսի պետական համալսարանի Աստվածաբանության ինստիտուտ

  • Սուրբ Տիխոնի ուղղափառ հումանիտար համալսարան

  • Մոսկովյան Հոգևոր ակադեմիային կից ուղղափառ աստվածաբանական դասընթացներ

Մեդիա ֆայլեր




Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Աստվածաբանություն&oldid=5686812» էջից





Նավարկման ցանկ


























(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgPageParseReport":"limitreport":"cputime":"0.312","walltime":"0.464","ppvisitednodes":"value":974,"limit":1000000,"ppgeneratednodes":"value":0,"limit":1500000,"postexpandincludesize":"value":55262,"limit":2097152,"templateargumentsize":"value":1815,"limit":2097152,"expansiondepth":"value":7,"limit":40,"expensivefunctioncount":"value":4,"limit":500,"unstrip-depth":"value":0,"limit":20,"unstrip-size":"value":26558,"limit":5000000,"entityaccesscount":"value":2,"limit":400,"timingprofile":["100.00% 391.696 1 -total"," 43.71% 171.199 1 Կաղապար:Արտաքին_հղումներ"," 23.53% 92.180 1 Կաղապար:Ծանցանկ"," 16.21% 63.488 1 Կաղապար:ՎՊԵ"," 15.02% 58.850 11 Կաղապար:Cite_book"," 14.04% 54.995 2 Կաղապար:Wikidata"," 2.69% 10.538 5 Կաղապար:Lang-el"," 2.08% 8.146 3 Կաղապար:Cite_web"," 1.96% 7.664 3 Կաղապար:Lang-grc"," 1.74% 6.820 5 Կաղապար:Lang-el2"],"scribunto":"limitreport-timeusage":"value":"0.141","limit":"10.000","limitreport-memusage":"value":3311554,"limit":52428800,"cachereport":"origin":"mw1335","timestamp":"20190315054934","ttl":2592000,"transientcontent":false);mw.config.set("wgBackendResponseTime":124,"wgHostname":"mw1264"););

Popular posts from this blog

Андора Зьмест Гісторыя | Палітыка | Адміністрацыйны падзел | Геаграфія | Эканоміка | Дэмаграфія | Крыніцы | Вонкавыя спасылкі | Навігацыйнае мэню"CIA World Factbook entry: Andorra"."Andorra 2008, Departament d'estadística d'Andorra"Андорарр

Інфармацыя пра «Том Ўэйтс» Асноўныя зьвесткіАбарона старонкіГісторыя рэдагаваньняўУласьцівасьці старонкіНавігацыйнае мэню